Արմավիրի մարզում 26-ամյա տղան 13-ամյա աղջկան առևանգելուց հետո վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմանում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան կարմիր գույնի ավտոմեքենայով փախցրել են։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ժամանել է նաև Արմավիրի մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի 36 AG 658 համարանիշի ավտոմեքենան է, որով առևանգել են նույն գյուղի Էջմիածին փողոցի թիվ 30 տան բնակիչ՝ 13-ամյա Ն. Խ-ին։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգսյանը, Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ երեխային առևանգել է 26-ամյա Արթուր Դ-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ-ի հետ։

Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ-ն, որը նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

1
1