Հալեպի թանգարանը վերակառուցումից հետո բացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Հալեպ

Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը վերակառուցումից հետո առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել Է իր աշխատանքը։

Թանգարանը երկրում երկրորդն է իր նշանակությամբ, զիջում է միայն Դամասկոսի ազգային թանգարանին։ Վերակառուցումն իրականացվել Է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։

Ըստ Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրերի՝ թանգարանի պահոցներում առնվազն 50 հազար արտեֆակտ կա։ Ցուցանմուշները սիրիական պատերազմի ընթացքում տեղափոխվել էին Դամասկոսի ազգային թանգարան։

Հալեպի թանգարանը բացվել Է 1931 թվականին, նոր շենքը կառուցվել Է 1966-ին: