Ազգովի չհայտնվենք «Ոսկե ձկնիկի» պառավի կարգավիճակում․ Արշավիր Ղարամյանի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրել է

«Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենք՝ նրա դասերը՝ չքաղելու։ Խոսքս ուղղում եմ նորաթուխ քաղաքական գործիչներին՝

Խելամտորեն ու լրջորեն ուսումնասիրել և մանրակրկիտ վերլուծել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակը, կարճամիտ ու կարճատես չլինել։

Լինել խելամիտ ու հեռատես, որպեսզի ազգովի չհայտնվենք «Ոսկե ձկնիկի» պառավի կարգավիճակում՝ չկանգնենք կոտրած տաշտակի առաջ»: