Unibank

Unibank Mobile

Քադիրովի ազգականը կանանց խոշտանգել է էլեկտրաշոկերով․ 8 ժամանոց տեսանյութ է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Դոժդ» հեռուստաալիքը, հղում անելով Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությանը, հայտնում է, որ ոստիկանությունը ստուգում է անցկացնում Չեչնիայի ղեկավարի ազգական, Գրոզնու նախկին քաղաքապետ 32-ամյա Իսլամ Քադիրովի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից հետո։

Հրապարակված տեսանյութում Քադիրովը դաժան վերաբերմունք է դրսևորում ձերբակալվածների՝ ենթադրյալ խարդախների նկատմամբ, կանանց դեմ էլեկտրաշոկեր է օգտագործում, ձերբակալվածներին՝ հաշվեհարդարով և կեղծ մեղադրանքներով՝ սպառնում: Այս ամենից բացի՝  հարկերը չմուծողների դեմ արշավի ժամանակ Քադիրովի թիկնազորը կոտրել է մի տղամարդու ձեռքերը, որն արձագանքել է պաշտոնյայի կոպիտ վարմունքին:

Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը հայտարարել է, որ Իսլամ Քադիրովը «քաղաքապետի պաշտոնում շատ բան է արել»:

«Բայց երբ հայտնի է դարձել, որ նույնիսկ որեւէ բարի նպատակի հասնելու համար Իսլամն օգտագործել է անընդունելի մեթոդներ, Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը պաշտոնյային հեռացրել է»,- ասել է Ալվի Քարիմովը:

8 ժամանոց տեսագրությունը նկարահանել է պաշտոնյայի անձնական մամուլի ծառայությունը և փոխանցել հեռուստատեսությանը: Հեռուստաալիքը տեսանյութը փոխանցել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները ստուգում են սկսել:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս