ԵՄ-ն դարձյալ չկարողացավ համաձայնություն տալ Մեծ Բրիտանիայի Brexit-ի ամսաթիվը հետաձգելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ արդեն չեն համաձայնվում Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգման շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ԵՄ-ի խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:

«ԵՄ-ի դեսպաններն այսօրվա նիստում վերստին չկարողացան որոշում ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգելու վերաբերյալ»,-ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ դեսպանների հաջորդ հանդիպումը նշանակված Է հոկտեմբերի 28-ին: «Սպասվում Է, որ հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի օրը»,-նշել Է նա: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ