Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա․ վարչապետը կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: