Աթամբաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Աթամբաև

Ղրղզստանի դատարանը երկարաձգել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 26-ը։

Ավելի վաղ Աթամբաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր մինչև 2019 թ․ հոկտեմբերի 29-ը։  Աթամբաևը կալանվորվել է օգոստոսի 8-ին։