ՌԴ-ում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ զոհերի և վիրավորների թիվն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Աշխարհ

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3 զինծառայող։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։

Իրավապահները ձերբակալել են հրաձիգին։ Նրա դրդապատճառների մասին առայժմ չի նշվում։