Թուրքիայի նախագահը դատի է տվել «Le Point»-ի խմբագրին ու լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը ընդդեմ ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի բողոք է ներկայացրել երկրի դատախազություն։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն՝ պահանջելով նախագահին վիրավորելու հոդվածով պատիժ սահմանել ամսագրի խմբագրի և լրագրողի հանդեպ։

Էրդողանին զայրացրել է  ֆրանսիական ամսագրի նոյեմբերի 24-ին լույս տեսած համարի շապիկը, որին պատկերված է իր լուսանկարը՝ զինվորական ողջույն տալիս՝ «Ավերող» գրությամբ։ Շապիկին նաև տեղ է գտել «Էթնիկ զտում՝ Էրդողանի մեթոդը։ Արդյո՞ք պետք է թույլ տանք Էրդողանին սպառնալ Եվրոպային»  գրությունը։