Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը․ ՊՆ-ն վարժանքներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

ՊՆ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:

«Զորամիավորման հրետանային խմբավորման գործողությունները հարձակողական մարտի ընթացքում» թեմայով անցկացված վարժանքի ընթացքում հրետանային դիվիզիոնների համազարկերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի առաջնագծի պաշտպանական հենակետերն ու պաշտպանության խորքում հետախուզված նշանակետերը: