ԱԺ պատգամավորը մեքենան սխալ է կայանել ու ՃՈ կանչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

պատգամավոր

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր ավտոմեքենան խախտումով կայանել էր ԱԺ-ի դիմաց՝ խոչընդոտելով մյուս մեքենաների տեղաշարժը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր օգտատեր Ինեսսա Վարդանյանը։ 

«Մարդ բացի իր խոսքից, նաև իր «կողմ» քվեարկած օրենքին պետք ա տեր լինի...

Հիմա փուռը տամ, թե ամոթանք? Ասենք ԱԺ քայլական պատգամավորի «ճիշտ» կայանման արդյունքում մոտ 20 րոպե սպասել եմ.... Է հա հետո??? Ընդ որում կարողացել եմ կայանածս վայրից դուրս գալ միայն այլ վարորդի կողմից իր մեքենան տեղաշարժելու արդյունքում...

Հ.Գ. Պատգամավորական համարները ափալ-թափալ մեքենայի վրա ամրացնելուց գոնե հիշեք, որ դրանով կարելի է ոչ միայն թիթիզանալ, այլ նաև նույնականացվել...»,- նշել էր օգտատերը։ 

Իմքայլական պատգամավորն անդրադարձել է հրապարակմանը։ 

Նա լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից գրել է․

«Երեկ շտապելով աշխատանքի, ստիպված մեքենաս կայանել էի ԱԺ-ի Բաղրամյան փողոցի կայանման համար չնախատեսված հատվածում (թեև մեքենայի դիմապակու տակ թողել էի հեռախոսահամար): Այսօր առավոտյան զանգահարել եմ ՃՈ, տեղեկացրել երեկվա խախտմանս մասին: ՃՈ-ի համապատասխան աշխատակիցները մոտեցել են, կազմել խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Տեղում վճարել եմ: Կից ներկայացնում եմ վարչական իրավախախտման մասին ակտի որոշումը: Անկեղծորեն շնորհակալ եմ այն աչալուրջ և օրինապահ քաղաքացուն, ով խախտումս ֆիքսել և հրապարակել է»:

գրառում