Ստերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցած խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

 «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցած խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ, իսկ Ստերլինգն այդ խաղում իր հաշվին երեք գնդակ գրանցեց։

Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: