Շարմազանովը լքել է դահլիճն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի օկուպացիայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

Հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի նշան բողոքի ընդդեմ Կիպրոսի Հանրապետության օկուպացիայի` պատվիրակության անդամների հետ լքել է դահլիճը։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։ 

 Անթալիայում մեկնարկած Եվրասիայի խոսնակների 3-րդ համաժողովին Թուրքայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը ձայն է տրամադրել միջազգային հանրության կողմից չճանաչված, այսպես կոչված, Հս. Կիպրոսի թուրքական Հանրապետության խորհրդարանի նախագահին։ Դրանից հետո Շարմազանովը հեռացել է։