Էրդողանը դատի է տվել ֆրանսիական ամսագրի խմբագրին ու լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոք է ներկայացրել երկրի դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պատիժ սահմանելով ամսագրի խմբագրի և լրագրողի հանդեպ՝ նախագահին վիրավորելու հոդվածով։

Բանն այն է, որ Էրդողանին զայրացրել է  ֆրանսիական ամսագրի նոյեմբերի 24-ին լույս տեսած համարի շապիկը, որին պատկերված է իր լուսանկարը՝ զինվորական ողջույն տալիս՝ «Ավերող» գրությամբ։ Շապիկին նաև տեղ է գտել «Էթնիկ զտում՝ Էրդողանի մեթոդը։ Արդյո՞ք պետք է թույլ տանք Էրդողանին սպառնալ Եվրոպային»  գրությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news