ՀՀ արտգործնախարարի պատասխանը շատ թույլ էր. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դիտեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարին։

Պետք է նշեմ, որ նախարարի պատասխանը չափազանց թույլ էր հաղորդավար Սաքուրի խոսքին այն մասին, թե մեր կողմից ադրբեջանական կողմի վրա հարձակումներ են իրականացվել։

Մասնավորապես, նախարարը չանդրադարձավ Սումգայիթին, Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումներին, խոշտանգված դիակներին, քաղաքացիական անձանց և տարեցների սպանություններին, Գուրգեն Մարգարյանի գլխատման և հերոսացման դեպքին, այնինչ այդ ամենի մասին մենք պետք է անդադար բոլոր հարթակներում բարձրաձայնենք՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին։