Գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալները նվազել են 4.8 %-ով․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ըն­թացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմե­լով 574 մլրդ 429 մլն դրամ:

Նշենք, որ իշխանությունները փոխել են գյու­ղատնտեսական արտադրանքի վերա­բերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:

Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է՝ ան­կախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ին­չը մտահոգիչ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: