ԱԳ նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է. գրառում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ Փաշինյանի կառավարության Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում ծպտուն չի հանում, որ Արցախը պատմական հայկական տարածք է, Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, և խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Այստեղ են ասել՝ թան էլ չէ, փրթած մածուն:

Պատմական տարածք ունենալու համար նախ և առաջ պետականության պատմություն պետք է ունենալ:

Հիշեցման կարգով նշեմ՝ Թուրինի Յուվենտուսը 21 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը:

Հ.Գ.

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չպետք է ունենա»,- գրել է նա: