Նույնիսկ Ռոնալդուին է հանգիստ հարկավոր. Սարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ հանդիպման հայտացուցակում:

«Որոշում ընդունելուց առաջ խորհրդակցել եմ Ռոնալդուի հետ: Նույնիսկ նրան է հանգիստ հարկավոր: Որևէ խմդիր չկա, պարզապես ցանկանում ենք, որպեսզի Ռոնալդուն հանգստանա»,- Սարիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը: