Հայաստանում վերանայում ես ընտանիքի մասին պատկերացումներդ․ ռուսաստանցի լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Այն միտքը, թե «ընտանիք» հասկացությունն ինքն իրեն սպառել է, ճիշտ չէ, համենայն դեպս՝ Հայաստանի պարագայում: Նման կարծիք է հայտնել ռուս լրագրող Կարինա Սալիտկովան իր «Արձակուրդները՝ Հայաստանում. վերադարձ հայրենի տուն» հոդվածում, որը տպագրվել է ՏԱՍՍ-ում:

1

«Հայաստանում դուք վերանայում ես քո վերաբերմունքը ընտանիքի հանդեպ: Հասկանում ես, որ բոլոր դատողություններն առ այն, թե այն իրեն սպառել է, գոնե այստեղի համար ճիշտ չէ: Այնքան հաճելի է սիրված տուն գալը և իմանալը, որ քո մեջքին կանգնած են մարդիկ, ովքեր կաջակցեն քեզ և խնդիրների մեջ մենակ չեն թողնի», - գրում է նա:

Հայկական արմատներով ռուս լրագրողը խոստովանում է, որ Հայաստանն իրեն թվաց հարուստ սեղան ունեցող մի մեծ ընտանիք, մի տուն, որի շեմից ջերմություն ես զգում:

«Ինձ համար որպես հայկական արյուն ունեցող, բայց Հայաստանում երբեք չեղած  և հայերեն չխոսացող մարդու, Հայաստանը միշտ այդպես էր պատկերվում. հարուստ սեղան ունեցող մի մեծ ընտանիք, մի տուն, որի շեմից ջերմություն ու խոհանոցից հասնող բույրեր ես զգում»,- գրում է Կարինան:

1

Սալտիկովան, որին ճամփորդության ընթացքում ուղեկցվում էր ամուսինը, այցելեց Էջմիածին, Արարատ, Ջերմուկ, Տաթև, Գնդեվանք, Նորավանք և, իհարկե, Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Նա  Երևանը բնութագրել է որպես ծնողների և երեխաների քաղաք, որտեղ ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում:

Ընդհանուր առմամբ, ըստ ռուսաստանցի լրագրողի, Հայաստանը թավշյա սեզոնում հանգստանալու լավագույն տարբերակներից մեկն է: