Բոլորը հաղթեցին, բայց մենք ի՞նչ շահեցինք․ թուրք ազգայնականը քննադատել է իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Թուրքիայի ընդդիմիադիր ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները քննադատել է տեղի իշխանություններին Սիրիայի նկատմամբ  վարած քաղաքականության և «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի համար:

Թուրք ընդդիմադիր գործիչը, անդրադառնալով Սոչիում կնքված համաձայնագրին, ափսոսանք է հայտնել, որ բանակցային սեղանին պարտություն են կրել: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից «խաղաղության ակունք» ռազմագործողությունն ուշացած քայլ է եղել:

Ընդդիմադիր կուսակցապետը, հետահայաց  նայելով Սիրիայի հարցի պատմությանը, ասել է.

«Մենք ինչու՞ ենք Սիրիայի հետ այս վիճակին հասել: Եմենում, Սիրիայում, Թունիսում և մյուս երկրներում սկսվեց արաբական գարունը: Եղբայր Ասադը միանգամից մարդասպան Ասադի վերածվեց:  Այնտեղ (Սիրիայում) քաղաքացիական պատերազմ սկսվեց: ԱՄՆ-ն փոխեց օրակարգը և ասաց, որ  իր գրաված տարածքներում ժողովրդավարություն և մարդու իրավունքներ է հաստատելու և նավթային շրջանում պայքարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այնտեղ էին նաև Ռուսաստանը և Իրանը: Պաշտոնապես Իրանը և Ռուսաստանը իրավունք ունեին զորք տեղակայելու: Երևում է, որ բոլորը հաղթեցին, բայց մենք ի՞նչ շահեցինք»: