62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած որոնվում է 1957 թվականին ծնված Մելիք Մելիքյանը։

Նա հոկտեմբերի 23-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռաախոսահամարով։