Ամերիկյան Կոնգրեսի անդամը դատի կտա Daily Mail-ին՝ իր մերկ լուսանկարները հրապարակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Կալիֆոռնիայի նահանգից Կոնգրեսի անդամ Քեթի Հիլը սպառնացել է դատի տալ Daily Mail-ին՝ պարբերականի կայքում իր մերկ լուսանկարները հրապարակելու համար, գրում է The Guardian-ը։

32-ամյա դեմոկրատ կոնգրեսականի իրավաբանները պարբերականի խմբագրություն նամակ են ուղարկել՝ պահանջելով անհապաղ հանել այդ լուսանկարները։

Քաղաքական գործչի իրավաբանների բողոքում նաեւ նշվում է, որ թերթն անարգել է Հիլին՝ ասելով, որ նրա մարմնին կա դաջվածք նացիստական խորհրդանշանով, ինչը կոնգրեսականը հերքում է։

Ներկայացուցիչների պալատի Էթիկայի կոմիտեն այս շաբաթ սկսել է Ներկայացուցիչների պալատի աշխատակցուհու հետ Հիլի հավանական ինտիմ կապի հետաքննությունը, ինչը օրենքի խախտում է։

Հիլն ինքը խոստովանել է իր «անպատշաճ» ինտիմ կապը Ներկայացուցիչների պալատի աշխատակցուհու հետ՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքը այս դժվարին պահին։

Հայտնի է, որ քաղաքական գործչի բաց լուսանկարները հասանելի են դարձել արտահոսքի պատճառով, ամուսնուց Հիլի աղմկալի ամուսնալուծությունից հետո։