Չեչնիայում մեկնաբանել են Գրոզնիի նախկին քաղաքապետի հետ կապված տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Չեչնիայում մեկնաբանել են հրապարակված տեսանյութը, որում հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի զարմիկ, Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը տանջում է մարդկանց: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ տեսանյութի հրապարակումը համաձայնեցվել է Չեչնիայի նախագահի հետ: Դա արվել է, որպեսզի «ժողովրդին ցույց տան, որ Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ, և եթե Կադիրովի մերձավորներից ինչ-որ մեկին պատժում են, դա անում են մարդկանց կարիքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար»: Այս մասին նշել է Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը: