Բակո Սահակյանն այցելել է Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող մեղրի վերամշակման եւ փաթեթավորման արտադրամաս եւ ծանոթացել ընթացող աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման արտադրամասերի նշանակությունը Արցախում մեղվաբուծության զարգացման եւ տեղերում նախաձեռնողականության խթանման տեսանկյունից: