Մտավախություն կա, որ Մեսին և Սուարեսը բաց կթողնեն «Ռեալի» ու «Աթլետիկոյի» հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և ակումբի ղեկավարությունը դեմ են, որպեսզի «Բարսելոնայի» առաջատարներ Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը մասնակցեն նոյեմբերին տեղի ունենալիք ազգային հավաքականների ընկերական հանդիպումներին:

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայում» մտավախություն ունեն, որ Արգենտինայի և Ուրուգվայի ազգային հավաքականների կազմում Մեսին և Սուարեսը կարող են վնասվածքներ ստանալ ու բաց թողել Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» հետ հանդիպումները:

Նշենք, որ նոյեմբերին Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բրազիլիայի ու Պարագվայի հետ, իսկ Ուրուգվայն ուժերը կչափի Հունգարիայի հետ: