Հայկաձոր գյուղում այրվել է 900 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հրդեհ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 17:50-ին:

Այրվել են մոտ 900 հակ անասնակեր և մոտ 800 հակ ծղոտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1 թրթուրավոր տեխնիկա: