ԻՊ պարագլուխը մահացել է․ ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News 

ԻՊ

ԱՄՆ-ն Սիրիայում հատուկ գործողություններ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուր Բաքր ալ - Բաղդադիի դեմ։ Հաղորդում է ТАСС-ը։

Աղբյուրի տվյալներով՝ ենթադրվում է, որ ալ – Բաղդադին մահացած է, միաժամանակ այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։ Վարկած կա, որ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմն հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Սպիտակ տանը «կարևոր հայտարարություն կանի»։ Մինչ այդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ «շատ լուրջ բան է տեղի ունեցել», բայց չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի։