Անտառուտ գյուղում մեքենայի պայթյունի հետևանքով ամուսիններ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News 

պայթյուն

Հոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով կա 2 զոհ և 1 տուժած:

պայթյուն
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։