Հոկտեմբերի 27-ով բեկվեց մեր երկրի զարգացման բնականոն ընթացքը․ Լիլիթ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Լիլիթ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան էջում գրառում է արել 20 տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության մասին։ Գրառումը՝ ստորև․

«1999 թ.-ի հոկտեմբերի 27-ով բեկվեց մեր երկրի զարգացման բնականոն ընթացքը: Տեղի ունեցավ ոճրագործություն, որը հնարավոր չէր երբեք պատկերացնել սիրված ու ապագայի հստակ զարգացման տեսլական ունեցող առաջնորդների նկատմամբ:

Յուրաքանչյուրս ունենք անձնական, դետալային դրվագներով հիշողություններ այդ օրվա հետ կապված, որոնք շատ կարևոր են՝ անելու առավելագույնը, որ այլևս երբեք մեր երկրում նման բան տեղի չունենա»,-գրել է Լիլիթ Մակունցը: