Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News 

Արփինե

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցուց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Գրում է ՀԱՕԿ-ը։

Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ է նվաճել։ Երկամարտի 231 կգ արդյունքով նա ընդամենը 1 կգ է զիջել Մոլդովան ներկայացնող Ելենա Ցիլցիցին։ Պոկում վարժությունում Տաթևը ցուց է տվել 105 կգ, իսկ հրումում՝ 125 կգ արդյունք։