Անտառուտում պայթյունից տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 27, 24News 

պայթյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նխարարարությունը մանրամասներ է ներկայացրել  Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի ունեցած պայթյունի մասին։ 

պայթյուն

  Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել՝ տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, ինչպես նաև կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

պայթյուն

Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: