«Հոկտեմբերի 27-ը» միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Նիկոլ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` նշելով, որ «Հոկտեմբերի 27-ը» միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը: Գրառումը՝ ստորև․

«1999 թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։

Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական ֊ քաղաքական կյանքում»։