Ջազը կերպարվեստի մեջ կամ աշնան վառ գույներից մեկը Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար
«Երբ Լուի Արմստրոնգին հարցրին, թե ինչ է ջազը, նա պատասխանեց. «Եթե դուք հարցնում եք ուրեմն այդպես էլ երբևիցե չեք հասկանա»»։

Հոկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահում կայացավ «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ջազ Արթ» ցուցահանդեսը:

1

«ԱրթԶ» ՀԿ-ն առաջինն է, որն այս բովանդակության ցուցահանդես կազմակերպեց, երբ ջազը միաձուլվում է կերպարվեստի հետ և դուրս գալիս ցուցադրության: Փաստենք, որ ջազ երաժշտական ճյուղը արագ պարարտ հող գտավ Հայաստանում և տվեց իր երևելիներին ու տաղանդներին՝ դեռևս Խորհրդային շրջանից սկսած: Ցուցադրությունն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով` հագեցած և բովանդակալից: Ներկայացված են տարբեր տարիք և աշխարհայացք ունեցող նկարիչների ստեղծագործությունները, որոնց մոտեցումն ու ջազի ընկալումը ինքնատիպ են ու մեկը մյուսից տարբերվող: Կան աշխատանքներ, որոնք իրենց հեղինակներին խոստումնալից ապագա են խոստանում:

1

«ԱրթԶ» ՀԿ-ն այս ծրագիրը կազմեց և իրականացրեց Մարզահամերգային համալիրի ղեկավարության ու անձնակազմի օժանդակությամբ:

Հատուկ ուշադրության է արժանի «ԱրթԶ»-ի գործունեությունը:

1

Իր ստեղծման մեկամյակը դեռևս նոր բոլորած կազմակերպությունը արդեն հասցրել է հանդես գալ մի շարք կարևոր և օգտաշատ ծրագրերով որտեղ առաջնահերթությունը տրվում է մշակույթի ու կրթության կենտրոնական գաղափարներին, հայկական կուլտուրայի հանրահռչակմանը և շնորհալիների` հատկապես երիտասարդների, առաջընթացին: «ԱրթԶ» - ի գործունեության մեջ գլխավոր գործոններ են` մշակութային ժառանգության պահպանմանը օժանդակելը, գիտության և մշակույթի մեծերի կյանքի ու գործի, թողած հարստության հանրահռչակումը և հավուր պատշաճի չլուսաբանված գործիչների աշխատասիրության մեկնությունը, շնորհալի երիտասարդների բացահայտումը, կրթության որակի բարելավմանը օգնելը, մշակութային մթնոլորտի հետաքրքիր դառնալուն նպաստելը:

1

Իհարկե կազմակերպությունը իր աշխատանքը անընդհատ ճյուղավորում է և երակները երկարեցնում, որպեսզի ուշադրության կենտրոնից բաց չթողնի ոչ մի անհրաժեշտ ոլորտ և կարևորության արժանի հանգամանք, բայց վերոգրյալ հատվածները գլխադասային են: «ԱրթԶ»-ը յուրովի և խորքային ընկալում ունի և պատասխանատու մոտեցում ծրագրերի կազմավորման ու իրականացման գործում: «ԱրթԶ» ՀԿ-ը իր մշակված ու կատարելագործվող ռազմավարության տերն է և պահպանում է կշռադատված ասելիքի հնարավորությունը մշակույթի ու կրթության, գիտության ոլորտների մասին:

1

«ԱրթԶ»-ը նպատակ ունի ստեղծել մշակութային կամուրջներ ներսում և ավելացնել քաղաքակրթական երկխոսությունը դրսի հետ:

Մենք ասելիք ունենք աշխարհին և դա մշակույթի ու գիտության լեզուն է:

Վստահ ենք, որ այս կազմակերրպությունը շարունակաբար իր ուղղությամբ ուշադրությունը կմեծացնի, իսկ արվեստասեր հասարակությանն առաջարկում ենք գնալ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և ծանոթանալ ցուցահանդեսում տեղ գտած նկարներին, որոնք ներկայացված են լինելու մինչև նոյեմբերի 25-ը: