«Աբու Բաքր ալ Բաղդադին մեռած է»․ Թրամփն ուղիղ եթերում հայտարարել է ահաբեկչի վերացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

աբու
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, մեջ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, գրում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացվել է։

«ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկել «թիվ մեկ ահաբեկչին»։ Աբու Բաքր ալ Բաղդադին մեռած է»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում ԱՄՆ նախագահն «Իսլամական պետության» պարագլխին վերացնելու գործում օգնելու համար երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Իրաքին և Սիրիայի քրդերին։

Ըստ աղբյուրի՝ հատուկ նշանակության զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքում անցկացրել են «վտանգավոր և խիզախ» գործողություն, որի ընթացքում ոչնչացրել են մեծ թվով զինյալների և ահաբեկչի հպատակներին։