Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային տոնի առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում առկա հարաբերություններն ու կապերը համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կզարգացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Միլոշ Զեմանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ բարեկամ չեխ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

Տեսանյութեր

Live

Լրահոս