2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 000 դրամ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Նիկոլ

ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, 2020-ին սոցիալական և տնտեսական վիճակի փոփոխություն է լինելու։

«2020-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում: Մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Եկամտահարկի համար հարթ դրույքաչափ ենք սահմանել, փաստացի հենց դրա արդյունքում այդ աշխատավարձի բարձրացումը կլինի», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ կենսաթոշակների միջին չափի բաձրացում է նախատեսվում 10 տոկսի չափով, իսկ 2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 000 դրամ: