Միջին գնաճն առաջիկա ժամակահատվածում կգտնվի 2 %-ի սահմանում. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ատոմ

2020 թվականի բնյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ վարկային միջոցները շուրջ 204 միլիարդ դրամ են, իսկ դրամաշնորհային միջոցները՝ շուրջ 34 միլիարդ դրամ:

«Եթե թվերին անդրադառնանք, ապա 2020 թվականի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ են, որի մեջ՝ հարկային եկմուտները 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ, իսկ պակասուրդն ակնկալվում է, որ կլինի 183 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ 2020 թվականին հնարավորություն կունենանք իրականացնել 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի ծախս», - ասել է նախարարը։

Ջանջուղազյանն անդրադարձել է նաև պետական պարտքի ցուցանիշներին՝ նշելով, որ ակնկալվում է, որ այս տարվա պարտքը կլինի կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության 50 %-ի միջակայքում։