Արտաշատում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

հրդեհ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 02:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 35 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կայանած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ա.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:31-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը: