Ինչպե՞ս է ընթացել ալ Բաղդադիի ոչնչացման օպրեացիան․ Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

բակո

Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի, ԱՄՆ փոխնախագահի և այլ պաշտոնյաների հետ միասին հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման գործողությունը։ Լուսանկարները հրապարակվել են Սպիտակ տան թվիթերյան էջում:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից հավաստի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը՝ տեղեկացրել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։