Փարաքարում անհայտ անձը, օգտվելով բանալիի՝ սրահում լինելու հանգամանքից, մեքենան առևանգել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 6.25-ին, ոստիկանություն է զանգահարել 21-ամյա մի էջմիածինցի և հայտնել, թե ուղևորը, որի հետ ինքը գումար չտալու համար վիճաբանել է, Փարաքարի մոտ նստել է արծաթագույն «Օպել Զաֆիրա» մեքենան և փախել:

Վաղարշապատի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը, օգտվելով բանալիները սրահում լինելու հանգամանքից, ռեստորանային համալիրի հարակից տարածքից առևանգել է երիտասարդի մեքենան:

Վաղարշապատի քրեական հետախույզները, համագործակցելով Նաիրիի բաժնի գործընկերների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և պարզել, որ մեքենան փախցրել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 11-ին, ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: