Նախկին փոխոստիկանապետը նոր աշխատանք ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

քոչարյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վերսկսել է «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակի գործունեությունը։

«Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար:
Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն...»,- գրել է նախկին փոխոստիկանապետը։