ՌԴ-ում ձերբակալվել է համակուրսեցիների սպանությունը պլանավորած ուսանողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

ՌԴ

Մերձմոսկովյան դատարանը ձերբակալել է Լուխովիցկիի ագրարային և արդյունաբերական քոլեջի ուսանողին, որը պատրաստվում էր հարձակում գործել համակուրսեցիների վրա։ Հաղորդում է ТАСС-ը։

«Քաղաքային դատարանի որոշմամբ՝ Բորսի Բանինը, որը կասկածվում է երկու և ավելի մարդու սպանության փորձի մեջ, ուղարկվել է նախնական կալանքի վայր»,- ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դատական նիստի լսումներն անցել են փակ ռեժիմում։

Քննչական կոմիտեի վարկածով՝ Բանինը պլանավորել էր դասերից մեկի ժամանակ հրազենից կրակ բացել համակուրսեցիների և դասախոսներից մեկի ուղղությամբ։ Ձերբակալության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ, ենթադրաբար Մակարով տեսակի։

Լրատվամիջոցի աղբյուրն իրավապահ համակարգում, պատմել է, որ Բանինը միշտ կոնֆլիկտներ է ունեցել հարևանների հետ, մի քանի անգամ նրան ծեծել են։ Հետաքննությունը կարծում է, որ հենց նրանց էլ Բանինը ցանկացել է սպանել։ Ուսանողը պլանավորել էր սպանել նաև դասախոսին, ում հետ ևս կոնֆլիկտ էր ունեցել։