Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Արգենտինայում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ ընդդիմության ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսը հավաքել է ձայների 48 տոկոսը, իսկ գործող նախագահ Մաուրիսիո Մուրսին՝ 40 տոկոսը:

Մուրսին ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ իշխանության փոխանցումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Նշենք, որ Արգենտինայում նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է հավաքի քվեների առնվազն 45 տոկոսը: