«Պոբեդա» ավիաընկերության տոմսերը դեպի ՌԴ կթանկանան ոչ թե 25, այլ 5 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պոբեդա

«Interfax.ru»-ն հայտնում է, որ հոկտեմբերի 28-ից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն արտերկրի օդանավակայաններից դեպի ՌԴ թռիչքների տոմսերի գները կբարձրացնի ոչ թե 25 եվրոյով, այլ 5:

Մինչդեռ ավելի վաղ «Պոբեդայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ ընկերությունը բարձրացնելու է տոմսերի գները 25 եվրոյով, քանի որ դատարանն արգելել է ավիափոխադրողին գումար գանձել գրանցման համար արտերկրի օդանավակայաններում: Ուստի, ինչպես բացատրում էր «Պոբեդան», ավիաընկերությունը ստիպված է այդ գումարը ներառել տոմսի արժեքի մեջ: