Լոնդոնում հարձակվել են թուրք պաշտոնյայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման Է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից: Այդ մասին ասվում Է քաղաքապետարանի հայտարարության մեջ, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին։

Դոգյուջյուն ժամանել Է Լոնդոն՝ մասնակցելու Մունիցիպալիտետների միջազգային միության նիստին: Լոնդոնում նա դարձել Է բողոքի ակցիայի վկա, որի մասնակիցները պնդում Էին, որ Թուրքիան երեխաների ու անմեղ մարդկանց Է սպանում քիմիական զենքով:

«Նրանք մեզ վրա նետվեցին բռունցքներով: Մեր կողքին միայն երկու ոստիկաններ Էին, եւ նրանց ուժերը բավական չԷին: Իմ ամուսինն ու խորհրդականը միջամտեցին ու ինձ դուրս բերեցին այդ շրջանից: Ընկնելով մեր հետեւից՝ նրանք դարձյալ փորձեցին հարձակվել մեզ վրա»,-ասված Է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ: