Արսեն Բաբայանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՄԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները այսօր դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին։

«Այսօր դիմում ներկայացրեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընթացքում թույլ տրված խախտումների ողջ փունջն ու պահանջելով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ՝ վերականգնելու նրա խախտված իրավունքները, առաջին հերթին՝ ազատության իրավունքը», - հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։