Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցելՀայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։