Իրաքում հակակառավարական բախումներում 74 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Իրաքում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում,  հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին:

Հաղորդվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծվնասվածքներ է ստացել մոտ 3600 մարդ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել:

Բաղդադում, նաև հարավային ու հյուսիսային նահանգներում, մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը: