Հունանյանն ինքնասպան կլինի, երբ համոզվի, որ իրեն օգտագործել են «Հոկտեմբերի 27-ի» գործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

««Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտումը պետք է սկսվի ԱԱԾ-ից, արվի ներքին կարգով և փակ, քանի որ բարձրաձայնումը կազմակերպիչներին հնարավորություն կտա հակառակ քայլեր ձեռնարկել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Այդուամենայնիվ, Սարգսյանը կարծում է, որ քանի դեռ Հայաստանում հին դատական համակարգն է գործում, որը ներքին պատերազմ է մղում գործադիր իշխանության դեմ, «հին իշխանավորը չի դատվելու»։

Խոսելով Նաիրի Հունանյանի դիմումի մասին՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նկատել է․

«Նաիրի Հունանյանը 100 տոկոս համոզված է, որ ինքը սուպեր մարդ է։ Ինքն է կազմակերպել, այդ գործի միակ հեղինակն է։ Վստահ եմ, եթե այդ մարդուն որևէ հոգեբան բացատրի, հիմնավորի, որ իրեն կազմակերպիչներն օգտագործել ու ուղղորդել են, ինքն իրեն կկախի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։