Դդմասարի տներից մեկի բակում այրվել է 1400 հակ կուտակած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

անասնակեր

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում` տներից մեկի բակում, այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել` 23:58-ին:

Այրվել է մոտ 1400 հակ կուտակած անասնակեր: